ԲԴԽ-ն Դավիթ Գրիգորյանի մասով դիմում ուղարկեց դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհուրդը երեկ դիմում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկություն իրականացնելու մասին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ԲԴԽ-ն կոնկերտ հարցադրումներ է արել ՀՀ գլխավոր դատախազությանը, որի պատասխանից հետո պարզ կլինի, թե ինչ գործողությունների կդիմի:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ԲԴԽ-ն Դավիթ Գրիգորյանին հրավիրել էր Բարձրագույն դատական խորհուրդ` հասկանալու համար, թե ինչ է կատարվում նրա շուրջ, եւ ինչ խնդիրների առաջ է կանգնել դատավորը: Հիշեցնենք նաեւ, որ դատավոր Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել էր հուլիսի 16-ին մի քաղաքացու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս