Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թունիսի Հանրապետության նախագահ Ալ Բաջի Կաիդ ալ Սիբսիի մահվան կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը, մասնավորապես նշել է, որ կիսում է Թունիսի բարեկամ ժողովրդի և նախագահ Ալ Սիբսիի մերձավորների վիշտը: