ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է ասել ՊՆ աշխատակիցը քննիչ հանձնաժողովի անդամներին. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որը իրականացնում է Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող աշխատանքները, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, նախօրեին նիստ է անցկացրել: Ըստ մեր տեղեկությունների` հանձնաժողովը հյուրընկալել է առաջին անձին, որը ներկայացրել է իր ունեցած տեղեկությունները` 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ քննիչ հանձնաժողովի նիստին ներկայացած առաջին անձնավորությունը ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ է:

Մեր տեղեկությունների համաձայն` ՊՆ ներկայացուցիչը մանրամասն ներկայացրել է այն իրողությունը, որը տեղի է ունեցել պատերազմի ժամանակ: Հանձնաժողովի բոլոր անդամները հարցեր են ուղղել այդ անձին, փորձել են մանրամասն տեղեկություն ստանալ այն իրավիճակից, որը ստեղծվել է 2016 թվականի ապրիլի 1-2-ի օրերին: Քննիչ հանձնաժողովն այս պահին ուսումնասիրում է այն փաստաթղթերը, որոնք տրամադրվել են Պաշտպանության նախարարության կողմից:

Նշենք, որ ԱԺ քննիչ հանձնաժողովը մեծ ցանկ է ուղարկել ՊՆ, որպեսզի հերթով այն անձնավորությունները, որոնք ինչ-որ առումով մասնակցություն, տեղեկություն են ունեցել քառօրյա պատերազմի մասին, անպայման ներկայանան խորհրդարանական հանձնաժողովին: Հավելենք նաեւ, որ խորհրդարանում առանձին սենյակ է նախատեսված հանձնաժողովի նիստերն անցկացնելու համար, որտեղ ոչ մի ձայնագրող սարք չկա, ու ամեն ինչ արվում է նիստից արտահոսք չլինելու համար: Մեր տեղեկությունների համաձայն` հանձնաժողովը մյուս շաբաթ հնարավոր է երկու նիստ հրավիրի, որպեսզի ավելի արագ ընթանա այն պրոցեսը, որը սկսվել է պատերազմի հանգամանքերը պարզելու համար:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանի հետ, որը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում: Վերջինս հաստատեց, որ իրենք նիստ անցկացրել են, բայց որեւէ տեղեկություն չի կարող տրամադրել, քանի որ այն փակ ու գաղտնի ռեժիմով են անցկացնում: Մեր զրուցակիցն ասաց, որ իրենք ավտիվ աշխատանքային փուլում են ու ամեն ինչ անում են, որպեսզի այս ժամանակահատվածում իրենց աշխատանքները արդյունք ունենան: Այլ մանրամասներ պատգամավորը չցանկացավ նշել:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս