Հրազդանում 16-ամյա աղջիկը փորձել է ինքնասպանություն գործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսին 26-ին Հրազդան քաղաքում 16-ամյա աղջիկը փորձել է ինքնասպանություն գործել` մեծ քանակով դեղահաբ խմելով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից:

«Երեկ ժամը 11:25-ին Ոստիկանության Հրազդանի բաժնում «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ դեղորայքային թունավորմամբ 2003 թվականին ծնված Հրազդանի մի բնակչուհի: Օպերատիվ խումբը մեկնել է, պարզել է, որ աղջիկը 30 հատ դեղահաբ է խմել` ինքնասպանություն գործելու համար»,- հայտնեցին նոստիկանությունից:

Դեպքի հետ կապված նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:




Լրահոս