ՖՈՏՈ. Սևանի պայթյունի գործով ձերբակալվածները նախկինում դատապարտված են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի հանգամանքերը, հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեք անձ՝ ծնված 1963, 1966 և 1974 թվականներին:  ArmLur.am-ը նաև հայտնել էր, որ նրանք Շիրակի մարզի բնակիչներ են:

Գ․ Շամշյանի տեղեկություններով, նրանք են՝ Շիրակի մարզի բնակիչ 56-ամյա Արթուր Մխիթարյանը, ով փաստացի բնակվում է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանը և Շիրակի մարզի բնակիչ 53-ամյա Պետրոս Էլբակյանը, ով փաստացի բնակվում է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում։ Վերջիններս կասկածվում են Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում գործարար Մ․ Մանուկյանին պատկանող ապակյա տարաների գործարանի հարևանությամբ գտնվող կամրջի տակ նախապես տեղադրված ռազմամթերք հանդիսացող պայթուցիկով պայթյուն իրականացնելու մեջ, ինչի հետևանքով պետք է պայթեր գործարարի Range Rover-ն ու նրան ուղեկցող թիկնապահների Nissan Patrol-ը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք նախկինում եղել են դատապարտված, և քննչական խմբում ներգրավված քննիչների որոշմամբ՝ ձերբակալվել են։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, թե ովքեր են եղել Range Rover մակնիշի և Nissan Patrol մակնիշի ավտոմեքենաներում։ Երեկ նաև էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին, որ դեպքի վայրում Range Rover մակնիշի ավտոմեքենան վարել էր գործարար Մ․ Մանուկյանի որդին, սակայն այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։

Կոտայքի մարզի քննիչներն ու ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերեցին «օրվա հերոսին», ով ձեռնաշղթայված վիճակում տեղափոխվեց Կոտայքի մարզի քննչական վարչության։ Նա Մ․ Մանուկյանի թիկնապահ Մարկոս Մարկոսյանն է, ով պայթյունի պահին մյուս թիկնապահների՝ Մդգար և Վահան Եղիազարյանների ու Մաթևոս Կարապետյանի հետ եղել են ավտոմեքենաներում։




Լրահոս