Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գնահատման աշխատանքներն ավարտվել են: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Հիշեցնենք` «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչությանը եւ ասել` Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նվիրում է պետությանը: ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանից հետաքրքրվեցինք, թե որ փուլում է հյուրանոցի պետականացման հետ կապված գործընթացը:
Ի դեպ, մեկ ամիս առաջ «Ժողովուրդ» օրաթերթը եղել էր հյուրանոցի տարածքում եւ արձանագրել, որ այն ունի խնամքի ու հոգածության կարիք: Այս պատճառով «Ժողովուրդ» օրաթերթը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է այսօր գտնվում հյուրանոցը: Պարզվում է` մարզպետը հյուրանոցի տարածքում եղել է երեք շաբաթ առաջ: Ապա` հուսադրեց` նշելով, որ պահպանության հետ կապված որեւէ խնդիր չկա:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան