ԱՄՆ Տեխաս նահանգի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ CNN-ւ հաղորդում է, որ դրա հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 26-ը վիրավորվել։ Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել, նրանցից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է և նրանց թվում 2 երեխա կա:
Նշվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով շաբաթ երեկոյան: Ոստիկանությունը ձերբակալել է հրաձգության համար կասկածվող 21-ամյա երիտասարդին, որը Դալլաս քաղաքի բնակիչ է: Դեպքի առթիվ ատելության հողի վրա հանցագործության հոդվածով քրեական գործ է հարուցվել, չնայած դրդապատճառները դեռ պարզ չեն։
Ոստիկանությունից չեն ցանկացել նշել՝ ինչ տեսակի զենքից է իրականացվել հրաձգությունը, սակայն հաջորդիվ հրապարակվել է հարձակում կատարած անձի լուսանկարը, որում վերջինս պատկերված է АК-47 ինքնաձիգով: