Ազգային ժողովի շրջանակներում գործում է «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպությունը, որի նախագահը ԳԽ պատգամավոր Ռուբեն Թորոսյանն է։ ,Ժողովուրդե օրաթերթը տեղեկացավ, որ այդ ակումբի անդամները վերջերս հանդիպել են ՀՀ ԱԺ ,Իմ քայլըե խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին։
Ընդ որում, հանդիպումը եղել է ,ՀՀ խորհրդարանական առաջին ընտրությունների 100-ամյակը եւ ընտրական ավանդույթների ձեւավորումը Հայաստանումե թեմայով: Մենք տեղեկացանք, որ Ռուբեն Թորոսյանը ներկայացրել է խորհրդարանի երկրորդ պալատ ստեղծելու մասին առաջարկություն, ըստ որի` ՀՀ քաղաքացիները քվեարկությամբ Սփյուռքի ներկայացուցիչներին կընտրեն պալատի անդամներ:
Պալատը չի ունենա վճռական ձայնի իրավունք, կլինի խորհրդակցական մարմին։ Մենք տեղեկացանք, որ կլոր սեղանի մասնակիցները հիմնականում կողմ են արտահայտվել երկրորդ պալատ ունենալու գաղափարին, միաժամանակ ներկայացրել տարբեր տեսակետներ, կիսվել մտահոգություններով։ Սակայն բոլորը կողմ են եղել սփյուռքահայերի միասնականությանը: Իր հերթին Հովիկ Աղազարյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել համահայկական համաժողով, որի ընթացքում կքննարկվեն սփյուռքահայության հետ կապված խնդիրներն ու վերոնշյալ առաջարկությունը: