Հարց քաղաքացիներից՝ ո՞ր դեպքերում կարող է դուրս գրված հարկային հաշիվը չեղյալ ճանաչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ո՞ր դեպքերում կարող է դուրս գրված հարկային հաշիվը չեղյալ ճանաչվել:

Պավել Ստեփանյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 11.11.2010 թվականի թիվ 1504-Ն որոշման համաձայն` դուրս գրված հարկային հաշիվը կարող է չեղյալ ճանաչվել, եթե ապրանքներն առաքվել (ծառայությունները մատուցվել) են գնորդին, սակայն հարկային հաշիվը դուրս է գրվել այլ անձի անունով, ապրանքների մատակարարմանը (ծառայությունների մատուցմանը) վերաբերող հարկային հաշիվը լրացվել է սխալներով, որոնք կարող են այն դուրս գրողի կամ ստացողի համար իրավական կամ ֆինանսական հետեւանքներ առաջացնել (օրինակ` տուգանք, ծախսագրման կամ հաշվանցման արգելք), հարկային հաշվով մատակարարվող ապրանքի (մատուցվող ծառայության) ընդհանուր արժեքի հաշվարկմանը մասնակցող որեւէ տվյալ (քանակ (ծավալ), գին, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկի դրույքաչափ կամ ավելացված արժեքի հարկի գումար) լրացվել է սխալ:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի համաձայն` նշված ապրանքները մինչեւ սահմանված հետաձգման ժամկետի լրանալը օտարելու դեպքում այդ ապրանքների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգումը չի դադարեցվում (ԱԱՀ-ի վճարման պարտավորություն չի առաջանում):




Լրահոս