Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման, ինչպես և հասարակական կարգի պահպանությանն ուղղված ուժեղացված ծառայությունները։ Այս համատեքստում օգոստոսի 10-ից 11-ը ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի ծառայողները որսագողության և ապօրինի ծառահատման դեպքերը, կանխելու և հայտնաբերելու նպատակով շրջայցեր են կատարել վարչական տարածքի ջրային և անտառային գոտիներում:
Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Ջերմուկի բաժին է բերման ենթարկվել նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված 4-անձ:
Նրանց հետ տարվել են պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքներ:
Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունները շարաունակական բնույթ են կրելու։