ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լիվերպուլը»` ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացավ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Լիվերպուլ» – «Չելսի» հանդիպումը: Խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակները ավարտվեցին ոչ-ոքի: «Ազնվականներից» խաղի 36-րդ րոպեին հաշիվը կարողացավ բացել Օլիվիե Ժիրուն` օգտվելով Քրիստիան Պուլիշիչի հիանալի փոխանցումից: «Լիվերպուլից» խաղի հաշիվը 48-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել Սադիո Մանեն: Խաղի հիմնական ժամանակը հենց այս հաշվով էլ ավարտվեց: Լրացուցիչ ժամանակի 95-րդ րոպեին Մանեն իր հաշվին դուբլ ձեւակերպեց եւ առաջ մղեց «Կարմիրներին», բայց լոնդոնցիները կարողացան հավասարեցնել հաշիվը 101-րդ րոպեին Ժորժինիոյի շնորհիվ, ով հստակ իրացրեց Աբրահամի վաստակած 11մ հարվածը:

Խաղի մնացած հատվածում գոլեր չգրանցվեցին, ինչի պատճառով էլ թիմերը ստիպված եղան հաղթողին որոշել ֆուտբոլային վիճակախաղի` 11մ հարվածաշարի միջոցով: Այստեղ բախտը ժպտաց Չեմպիոնների Լիգայի գավաթակրին: «Չելսիից» վճռորոշ հարվածը իրացնել չկարողացավ Աբրահամը: Այսպիսով «Լիվերպուլը» 11մ հարվածաշարում հաղթեց 5:4 հաշվով եւ տիրացավ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս