ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն Արցախում արտագնա նիստ կանցկացնի: Այս որոշումը ՀՀ ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովը որոշում կկայացնի օգոստոսի 26-ին կայանալիք նիստում:
Տեղեկացանք, որ այդ օրվա նիստում ընդգրկված է երեք հարց, որից մեկն էլ նիստն Արցախում անցկացնելն է: Բացի այդ, տեղի կունենա ԳԿՄ հանձնաժողովի՝ Հեռուստատեսության և ռադիոյի, մամուլի ու տեղեկատվության ենթահանձնաժողովին կից աշխատանքային խմբեր ստեղծելու մասին և հանձնաժողովի նախագահի երկրորդ տեղակալի ընտրության հարցեր:
Ընդհանուր առմամբ, ՀՀ Ազգային ժողովի աշխատանանքերն ակտիվանում են և սեպտեմբերի սկզբից տարբեր հանձնաժողովների նիստեր տեղի կունենան և կքննարկվեն հարցեր, որոնք կընդգրկվեն սեպտեմբերի 9-ից մեկնարկող Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում:
Մասնավորապես, սեպտեմբերի 2-ին տեղի կունենա պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, իսկ սեպտեմբերի 3-ին էլ` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: