Armenian text to speach

Այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրն է։

29 տարի առաջ այս օրը Գերագույն խորհուրդն ընդունեց 12 կետից բաղկացած Անկախության հռչակագիրը, որն ընթերցեց Հայոց համազգային շարժման պատգամավոր Արամ Մանուկյանը:

Ըստ այդմ, խորհրդարանը որոշեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ընտրողների 99,5 տոկոսը քվեարկեց անկախության հռչակման օգտին՝ 95 տոկոս մասնակցության պարագայում։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:




Լրահոս