Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գրիշա Թամրազյանը հրապարակում է արել Անկախության հռչակագրի վերաբերյալ՝ գրելով․ «Տեր եմ»։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 23-ին, նշվում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը։
Հայաստանի անկախության հռչակագիրը ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում։ Հռչակագրով ազդարարվեց Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։
Այն Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթղթերից մեկն է և Սահմանադրության հետ միասին կազմում է Հայաստանի պետականության իրավական հիմքերից մեկը։
ՀՀ Սահմանադրությունը սկսվում է հետևյալ պարբերությամբ․
«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները… ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։




























