795 մլն՝ ՀԾԿՀ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաջորդ տարի պատրաստվում է լիցենզիաներ եւ թույլտվություններ տրամադրել արեւային էլեկտրակայաններին եւ փոքր ՀԷԿ-եր կառուցող դիմումատուներին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին նախատեսվել է հատկացնել 795 միլիոն 561 հազար դրամ։ Այդ գումարով նախատեսվում է իրականացվել մեկ ծրագիր, որը ներառում է 2 միջոցառում:

Նախատեսված գումարի մեկ տոկոսը կհատկացվի այն հասարակական կազմակերպություններին, որոնց հետ համագործակցում է ՀԾԿՀ-ն, եւ լիցենզիաներ եւ թույլտվություններ կտրամադրվեն արեւային էլեկտրակայաններ եւ փոքր հէկ-եր կառուցող դիմումատուներին: ՀԾԿՀ-ի գործառույթներից է նաեւ սակագների հայտերի քննումն ու սահմանումը, սպառողների դիմումների քննում՝ մոնիտորինգի իրականացումը:

Իսկ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2020թ-ին նախատեսում է իրականացնել 6 ծրագիր, որի համար հատկացվելու է շուրջ 12,6 միլիարդ դրամ: Այդ գումարով կիրականացվի, մասնավորապես, մասնագետների պատրաստման` ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցությունը, որը ենթադրում է համալսարանների հետ համատեղ, մասնավոր ընկերությունների կողմից իրականացվող մասնագետների պատրաստման ծրագրերի իրագործում, մասնագետների վերապատրաստման դասընթացներ:




Լրահոս