Ջոնել Դեսիրեն վերադարձավ «Լոռի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լոռի» ՖԱ-ն տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին կարողացավ ձեռք բերել հարձակվող Ջոնել Դեսիրեի տրանսֆերային իրավունքները։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից:

Դեսիրեն նախորդ մրցաշրջանում «Լոռիում» հանդես էր գալիս վարձավճարով, եւ ամռանը «Լոռին», չնայած տարած մեծ աշխատանքներին, չկարողացավ պահել նրան Վանաձորում։

Այնուամենայնիվ, հաշվի առնելով երկրպագուների ձայնը եւ այն հանգամանքը, որ Դեսիրեն անձամբ էր ցանկանում վերադառնալ Վանաձոր, «Լոռին» վերջին օրերին վերսկսել էր բանակցությունները Հաիթիի Պրեմիեր լիգայի «Միրեբալաիս» ակումբի հետ եւ վերջապես համաձայնության հասավ։ Ջոնել Դեսիրեի տրանսֆերային իրավունքների համար «Լոռի» ՖԱ-ն վճարել է 60,000 ԱՄՆ դոլար։

Ջոնել Դեսիրեն «Լոռիի» հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։

22-ամյա Դեսիրեն «Լոռիի» կազմում 2018/19 թթ․ մրցաշրջանում մասնակցել է Բարձրագույն խմբի առաջնության 25 խաղի, դարձել 17 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հաիթիի ազգային հավաքականի կազմում Դեսիրեն մասնակցել է 14 հանդիպման, խփել 1 գոլ։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս