ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Սահմանադրական դատարանում կսկսվի Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումների քննությունը: Նշենք, որ այդ հարցի քննությունը պետք է սկսվեր դեռ օգոստոսի 29-ին, սակայն Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ հետաձգել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով նիստը։
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Քոչարյանի աջակիցները հավաքվել են Սահմանադրական դատարանի առաջ: Քիչ առաջ դատարան հասավ նաև Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, ով, ըստ երևույթին, ներկա կգտնվի նիստին: