Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Ղամբարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից:
ArmLur.am-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանից փորձել է պարզել ՝ ինչ պատճառաբանությամբ է աշխատանքից ազատվել Սուրեն Ղամբարյանը:
«Մենք ստացել ենք վարչապետի որոշումը Սուրեն Ղամբարյանի ազատման մասին, և նոր պաշտոնակատարի անունը: Ես իրականում տեղյակ չեմ՝ նախարարի հետ քննարկվել է նրա ազատման հարցը, թե ոչ, բայց ենթադրում եմ, որ ոլորտի բարեփոխումներ իրականացնելու հիմքով է դա արվել, հստակ ես չեմ կարող ասել»,- ասաց Սոնա Մարտիորսյանը:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ, ով կարճ պատասխանեց՝ հրաժարվելով բացել փակագծերը. «Դա իր որոշումն է»:
Հ.Գ. Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնում նշանակվել է Անի Ամիրշադյանը:
Լիդա Եղիազարյան