Հարց քաղաքացիներից՝ որքա՞ն է աշխատաժամանակի նորմալ տևողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն`որքա՞ն է սահմանված աշխատողի աշխատաժամանակի նորմալ տեւողությունը:

Սիրան Հակոբյան (55 տարեկան, դայակ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս.Հակոբյանի հարցին ի պատասխան`տեղեկացնում ենք, որ աշխատաժամանակի նորմալ տեւողությունը չի կարող անցնել շաբաթակա 40 ժամից: Ամենօրյա աշխատաժամանակի տեւողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից` բացառությամբ ՀՀ աշխատանքայյին օրենսգրքով, oրենքով, այլ իրավական ակտերով եւ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․Տեղեկացնում ենք, որ, ըստՀայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի, աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին, ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին: Աշխատանքային պայմանագրում նշված oրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս