Երեկ մամուլում լուրեր էին տարածվել, որ անկարգություններ են տեղի ունեցել ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում: Կալանավորները բունտ են սկսել՝ ի աջակցություն «զոն նայողների»։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Հանրապետության մյուս ՔԿՀ–ներում ևս լարված իրավիճակ է։
ArmLur.am-ը դիմել է ՔԿ լրատվական ծառայություն` պարզելու` ինչ իրավիճակ է այս պահին ՔԿՀ-ներում:
Սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։
Ներկայում իրավիճակը գտնվում է Նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։ Հնարավոր զարգացումների դեպքում նախարարն իր լիազորությունների շրջանակում և Քրեակատարողական ծառայությունը, օրենսդրության շրջանակում, կձեռնարկեն իրավիճակից բխող գործողություններ։