Հարց քաղաքացիներից՝ ի՞նչ չափով են կատարվում մաքսային վճարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Եթե ֆիզիկական անձը փոստային առաքմամբ Հայաստանի Հանրապետություն է ներմուծել ապրանքներ, որոնց մաքսային արժեքը կազմել է 250.000 դրամ, ապա նա ի՞նչ չափով մաքսային վճարներ պետք է կատարի: Խնդրում եմ մեջբերել օրենքը:

Անուշիկ Վարդանյան (38 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 249-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Միության անդամ չհանդիսացող պետությունից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների համար վճարվում են միասնական մաքսային վճարներ (բացառությամբ մաքսավճարի) 22.5 տոկոս, եթե մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը գերազանցում է 200 հազար դրամը, սակայն չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք ՀՀ դրամը:

Ընդ որում` սահմանված միասնական դրույքաչափերով մաքսային վճարները հաշվարկվում են ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի եւ սույն մասի 1-ին կետով սահմանված մաքսային արժեքի (200 հազար դրամ) դրական տարբերության նկատմամբ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սահմանված ժամկետը խախտելու դեպքում Միության անդամ երկրների ռեզիդենտ ֆիզիկական անձինք կրում են այնպիսի պարտավորություններ, որոնք սահմանված են Միության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ավտոմեքենան ՀՀ ներքին սպառման նպատակով ներմուծելու համար:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել  [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս