Հարց քաղաքացիներից՝ ՀՀ քաղաքացիների միջեւ զագսավորման գործընթացն ի՞նչ կարգով է իրականացվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. ՀՀ քաղաքացիների միջեւ զագսավորման գործընթացն ի՞նչ կարգով է իրականացվում:

Ալիս Հարությունյան (33 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ․ (Սկիզբը` նախորդ համարում) Եթե ամուuնացող անձինք չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին ծանր հիվանդության կամ հարգելի այլ պատճառներով, ապա ամուuնության պետական գրանցումն ամուuնացող անձանց ներկայությամբ կարող է կատարվել տանը, բժշկական կամ այլ հաստատությունում:

ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության պետական գրանցումը կարող է կատարվել միայն հետեւյալ դեպքերում`
1) ամուսնացող անձինք չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին ծանր հիվանդության կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարգելի այլ պատճառներով:

Այս դեպքում ամուսնացող անձանց դիմումում կամ առանձին հայտարարության մեջ նշում են ամուսնության պետական գրանցումը տանը, բժշկական կամ այլ հաստատությունում կատարելու անհրաժեշտության մասին` դիմումին կամ հայտարարությանը կցելով ծանր հիվանդության առկայությունը հավաստող համապատասխան բժշկական փաստաթուղթը կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարգելի այլ պատճառները հավաստող փաստաթուղթը:

2) Ամուսնացող անձինք կալանավորված են կամ պատիժ են կրում ազատազրկման վայրերում. կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձն ամուսնության հայտարարությանը կցում է նաեւ կալանավորված անձանց պահելու կամ ազատազրկման վայրերի ղեկավարի` համապատասխան վայրում ամուսնության պետական գրանցումը կատարելու համաձայնությունը:

3) Ամուսնացող անձանց ցանկությամբ` օրենսդրությամբ նախատեսված համապատասխան գումարը վճարելու դեպքում:
Այս դեպքում ամուսնացող անձանցից մեկն անձամբ կամ սահմանված կարգով լիազորված անձի միջոցով ամուսնության պետական գրանցման օրվանից առնվազն 5 օր առաջ դիմում է ներկայացնում ՔԿԱԳ մարմին ամուսնության պետական գրանցումը համապատասխան վայրում հանդիսավոր պայմաններում կատարելու համար: Եթե դիմումը ներկայացվում է ՀՀ ԱՆ ՔԿԱԳ ամուսնության պալատ, ապա դիմումին կցվում է ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության գրանցման համար պետական տուրքի` 10000 ՀՀ դրամ գումարի եւ ՀՀ ԱՆ արտաբյուջետային հաշվին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գումարի (50.000 ՀՀ դրա) վճարված լինելը հավաստող անդորրագիրը:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Եթե դիմումը ներկայացվում է ՔԿԱԳ այլ տարածքային մարմին, ապա դիմումին կցվում է պետական տուրքը եւ տվյալ համայնքի ավագանու կողմից սահմանված գումարը համայնքի բյուջե վճարված լինելու փաստը հավաստող անդորրագիրը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել  [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս