Բուռն նիստ ԱԺ-ում. ինչն է զայրացրել ընդդիմադիրներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է 69 հարց, իսկ, ահա, սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 57 հարց: Այս օրակարգը հաստատվել է ԱԺ խորհրդի նիստից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ խորհրդի նիստը բավական հետաքրքիր է անցել, եւ բացի առաջիկա նիստի կամ նստաշրջանի օրակարգը հաստատելուց, քննարկել են նաեւ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում արտաքին հարաբերությունների ոլորտում խորհրդարանական գործունեության վերաբերյալ տեղեկանքը:

Այն քննարկվել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ տեղեկանքի քննարկումն այնքան էլ հարթ չի ընթացել. հանձնաժողովում ընդգրկված ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները քննադատել են քաղաքականությանը վերաբերող մի քանի հարցեր, նույնիսկ այն ձախողելու համար մեղադրել: Հիմնականում քննադատությունների հարցում ակտիվ է եղել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը չնայած այդ հանձնաժողովի անդամ չէ, սակայն արտաքին հարաբերությունների հարցում բավական ակտիվ է: Երեկվա ԱԺ նիստում ակտիվ է եղել նաեւ ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը, որն այդ հանձնաժողովի անդամ է:

Մենք տեղեկացանք, որ տեղեկանքը բաղկացած է 31 էջից, եւ հիմնականում նկարագրված են խորհրդարանականների այցերը տարբեր երկրներ, այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները ու գերակա ուղղությունները: Բացի այս հարցերից փոփոխություն է կատարվել նաեւ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբում, եւ պատգամավոր Արման Բոշյանի փոխարեն այնտեղ կընդգրկվի Տաթեւիկ Հայրապետյանը:




Լրահոս