Ստյոպա Սաֆարյանն իր վրա հարձակման վաղուց էր սպասում. ինչ է ասել ոստիկանությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղեկություն ստացվեց, որ տան մուտքի մոտ հարձակվել են քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի վրա և խլել նրա Iphone տեսակի հեռախոսը: Դրանից հետո ամբողջ համացանցում և սոցիալական էջերում այդ հարձակումը պատահական չէին համարում և չէին կարծում, թե այդ մարդկանց նպատակը միայն եղել է հեռախոսը խլելը: Ըստ էության նրանք այդ ամենը կապում էին Սաֆարյանի քաղաքական գործունեության հետ:

Անձամբ Ստյոպա Սաֆարյանը ևս այդ ամենը պատահական չէր համարում, սակայն նշում է, որ հեռախոսի մեջ որևէ արժեքավոր տեղեկություն չի եղել: Եվ հետաքրքիր է, որ Ստյոպա Սաֆարյանը ոստիկամությունում պարզաբանում տալուց ասել է, որ նման բան վաղուց էր սպասում և զգուշավոր է եղել: Ըստ այդմ, հեռախոսի մեջ գրեթե ոչ մի տվյալ չի եղել, քիչ հեռախոսահամարներ և հաղորդագրություններ են եղել: Տեղեկացանք նաև, որ ոստիկանությունում քննություն է ընթանում` Սաֆարյանի հաղորդման հիման վրա:




Լրահոս