Հարց քաղաքացիներից՝ ներմուծվող բեռը բարեգործական որակելու համար ո՞ւր պետք է դիմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ներմուծվող բեռը բարեգործական որակելու համար ո՞ւր կարող եմ դիմել:

Հակոբ Ավետիսյան (49 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 98-րդ հոդվածի օրենսդրությամբ (այդ թվում` միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ բնույթի որոշում է մարդասիրական օգնությունը համակարգող, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը: ՀՀ կառավարության 16.01.2003թ. «Բարեգործական ծրագրերի մասին» N66-Ն որոշման համաձայն` ծրագրերը բարեգործական որակելու գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մաքսային մարմնի կողմից, նշված օրենքով սահմանված կարգով, ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշում տրամադրելու համար գանձվում է 30000 դրամ մաքսավճար յուրաքանչյուր նախնական որոշման համար:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս