Հարց քաղաքացիներից՝ ի՞նչ կարգով է իրականացվում ՀՀ քաղաքացի, սակայն հաշվառում չունեցող բժշկասոցիալական փորձաքննությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է իրականացվում ՀՀ քաղաքացի, սակայն հաշվառում չունեցող կամ օտարերկրյա քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննությունը: Եվ ուզում եմ իմանալ` երբ է ընդհանրապես իրականացվում հաշմանդամի վերափորձաքննությունը:

Գայանե Մկրտչյան (58 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:
Միաժամանակ հայտնում ենք, որ հաշմադամի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա` բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու դեպքերում, ինչպես նաեւ նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե անձն ունի առողջական խնդիրներ, եւ կարիք է առաջացել հաշմանդամության կարգավիճակ ստանալու, ապա նա պետք է դիմի իրեն սպասարկող պոլիկլինիկա կամ բժշկական կազմակերպություն, որտեղ անհրաժեշտ հետազոտություններից, ախտորոշման ճշգրտումից եւ բուժումներիցհետո անհրաժեշտության դեպքում կտրվիուղեգիր` տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով ներկայացնելու եւ փորձաքննվելու համար:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս