Քոչարյանի աջակիցների ակցիան դատարանի մոտ շարունակվում է. բերման է ենթարկվել մի երիտասարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ, որտեղից քիչ առաջ բերման են ենթարկվել մի երիտասարդ։

Դատարանի դիմաց առավոտից մեծ թվով ոստիկաններ են հավաքվել։

Այսօր դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայանալու է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։

Ի դեպ, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վարույթ չի ընդունել Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից ներկայացված բողոքը։




Լրահոս