Հասմիկ Ղահրամանյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովը Հասմիկ Ղահրամանյանին ընտրեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ: Այս մասին սեպտեմբերի 12-ին ընթացող ԱԺ նիստում հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 106-ը: Հասմիկ Ղահրամանյանի օգտին կողմ է քվեարկել 103, դեմ՝ 3 պատգամավոր»,- ասաց Հովակիմյանը:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունն առաջարկել էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:




Լրահոս