ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օպերլիազորն իր մեքենայով հետապնդել է բնակարանային գողերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզներից մեկը օպերատիվ տեղեկություններ էր ստացել, որ Շիրակամուտ գյուղի տներից մեկում գողեր կան։ Նա տեղեկությունը փոխանցել էր բաժին, որտեղից օպերատիվ խումբը շտապել էր Շիրակամուտ։ Այս ընթացքում քրեական հետախույզը տեսել էր, որ այդ անձինք բնակարանից հափշտակած իրերը տեղավորել են իրենց մեքենայում և հեռանում են։

Օպերլիազորն անձական մեքենայով սկսել էր հետապնդումը։ Տուն մտած անձինք որոշ տարածություն անցնելուց հետո, հասկանալով, որ մեքենայով չեն կարող խուսափել հետապնդումից, այն գողոնով հանդերձ թողել էին ճանապարհին ու փախուստը շարունակել ոտքով։ Մեքենան տեղափոխվեց ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։

Հետագա միջոցառումներով պարզվեց մեքենայի և՛ վարորդի, և՛ ուղևորի ինքնությունը։ Շուտով նրանցից մեկը՝ 29-ամյա երիտասարդը, հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Մյուսի՝ նույնպես 29-ամյա երիտասարդի հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ, նա սեպտեմբերի 11-ին ներկայացավ դեպքի նախաքննությունը վարող մարմնին և ձերբակալվեց։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։




Լրահոս