Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ հանրապետության 2020-2022թթ.. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ:

Նախագահը կարեւորել է ծրագրի նշանակությունը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում եւ ընդգծել, որ այն պետք է լինի համապարփակ, իրատեսական ու հավակնոտ:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս