ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում դատարանի բակում Քոչարյանի գործով որոշումից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Քիչ առաջ նման որոշում կայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանը, որը, ըստ էության, հիմք չընդունեց ՍԴ-ի սեպտեմբերի 4-ին ընդունած որոշումը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել Քոչարյանի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը` հիմք ընդունելով ՍԴ որոշումը: Սակայն Դատախազությունը բողոքարկել էր այս որոշման դեմ` ասելով, որ ՍԴ որոշումը Քոչարյանին ազատ արձակելու հիմք չէ:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նաև խոշոր չափերի կաշառք ստանալու համար:

ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչ է կատարվում դատարանի բակում:

Մանրամասները ՝ տեսանյութում




Լրահոս