Հարց քաղաքացիներից՝ ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը կարո՞ղ է հաշվանցվել այլ հարկային պարտավորության հաշվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. ՀՀ-ում արտադրվող ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը կարո՞ղ է հաշվանցվել այլ հարկային պարտավորության հաշվին:

Ռոբերտ Ջիլավյան (49 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի` հարկ վճարողների համար ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար վճարված գումարը համարվում է հաշվարկված ակցիզային հարկի կանխավճար, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար` հաստատագրված վճարներից նվազեցման ենթակա գումար, եւ չի կարող հաշվանցվել այլ հարկային պարտավորությունների հաշվին` բացառությամբ դրոշմավորման կարգով նախատեսված դեպքերի: Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման համար հարկային տեսչություններ ներկայացված դիմումի վերաբերյալ դրական որոշման դեպքում ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարը համարվում է ակցիզային հարկի գերավճար եւ ենթակա է այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ վերադարձման` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առանց իրավաբանական անձ ձեւավորելու համատեղ գործունեություն իրականացնելու համար որպես ներդրում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է համարվում, եթե համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունները ստանձնելու մասին հայտարարություն հարկային մարմին չի ներկայացվել:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել  [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս