Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը հետեւաբար Ռոբերտ Քոչարյանը, որը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ, կշարունակի մնալ կալանքի տակ: Այսքանով «Մարտի 1»-ի գործով ուշագրավ զարգացումները չեն դադարում: Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունում «Մարտի 1»-ի գործի անջատված մասով քննությունը շարունակվում է, եւ «Ժողովուրդ» օրաթերթին անջատված մասով քննությունից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
ՀՔԾ-ն կանչեց
ՕրերսՀՔԾ-ն հայտնել էր, որ«Մարտի 1»-ի քրեական գործով հարցաքննության կանչելու նպատակով Արցախի Հանրապետության ոստիկանության միջոցով ծանուցագիր էր ուղարկել Վիտալի Բալասանյանին, սակայն դրանից հետո ստացվել էր Բալասանյանի դիմումը, որովվերջինս հայտնել էր, որ ծանուցագիրը դրանում նշված հարցաքննության ներկայանալու ժամկետից ուշ է ստացել:
Միաժամանակ նույն դիմումով պարզաբանել էր, որ 2008թ.-ի մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների ժամանակ անձամբ Երեւանում չի գտնվել, եւ այդ օրերինտեղի ունեցած իրադարձությունների մասին իր տվյալները սահմանափակվել են այնքանով, որքանոր դրանք հասանելի են եղել հասարակության լայն շրջանակներին եւ տարածվել ԶԼՄ-ների միջոցով:
Դիմումը ստանալուց հետո, սակայն, Հայաստանի իրավապահները չեն նահանջել. վարույթն իրականացնող մարմինը, քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ հարցեր ունենալով, հարցաքննության կանչելու մասինկրկին ծանուցագիր է ուղարկել Վ. Բալասանյանին:
Հարցաքննությունների շարքը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն`«Մարտի 1»-ի անջատված մասով նախաքննական մարմինը կրկին հարցաքննության է հրավիրել գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկուն): Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն`նախաքննական մարմինը ծանուցումէ ուղարկել եւ հարցաքննության հրավիրել Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունը պարզելու նպատակով նախ դիմեց Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին, թե արդյոք Բակո Սահակյանը ստացել է ծանուցում նախաքննական մարմին հարցաքննություն ներկայանալու համար, ի պատասխան` Դավիթ Բաբայանը ասաց,որ տեղյակ չէ:
Դիմեցինք նաեւ Հատուկ քննչական ծառայություն, թե արդյոք վերոնշյալ անձանց կանչել են հարցաքննության եւ արդյոք վերջիններս ներկայացել եւ ցուցմունք են տվել «Մարտի 1»-ի անջատված մասով: Ի պատասխան մեր հարցադրումների` ՀՔԾ-ից մեկնաբանություն չտվեցին:
Ի՞նչ են քննում
Նախաքննական մարմինը հրաժարվեց պատասխանել` արդյոք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին կանչել են հարցաքննության,թե ոչ, Սամվել Կարապետյանը եկել է արդյոք նախաքննական մարմին եւ, ի վերջո, արդյոք հաջոզվեց Վիտալի Բալասանյանին բերելՀՔԾ եւ հարցաքննել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին առանձին մանրամասներ են հայտնի դարձել «Մարտի 1»-ի անջատված մասով քննությունից:
Մասնավորապես, օրաթերթը պարզել է, թե նախաքննական մարմինը «Մարտի 1»-ի քրեական գործի անջատված մասով քննությունըկոնկրետինչ ուղղությամբ է տանում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը անջատված մասով հարցաքննության հրավիրած անձանցից հետաքրքրվել է,թե Արցախից եկած զորամիավորումներինորտեղից եւ ինչ զենք են տվել,ինչ գումար են բաժանել:
Մեզ հասած լուրերի համաձայն` հարցաքննվածները նախաքննական մարմնի հարցերին պատասխանել են, թե Արցախում պայմանագրային զինծառայողներ են եղել,որոնքմարտի 1-ին 2-ին աշխատավարձ պիտի ստանային, սակայն չեն ստացել, որովհետեւԵրեւանում ծավալված իրադարձությունների հետ կապված նրանց բերել են մայրաքաղաք: Ուստի այն գումարը, որտվել են Երեւանում, եղել է իրենց հասանելի աշխատավարձը,որըչէին հասցրել ստանալ Արցախում:
Սակայն նկատենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`նախաքննական մարմինըփաստերունի, որ պայմանագրայիններին իրենց հասանելիք աշխատավարձից շատ ավել գումար են տվել:
Ի՞նչ փուլում է սպանությունների բացահայտումը
Դեռեւս 2018 թվականի սեպտեմբերի 11-ին, երբ հրապարակվեց ՀՔԾպետ Սասուն Խաչատրյանի եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը, պաշտոնյաները հրատապ ասուլիս հրավիրեցին: Ի թիվս այլ հարցերի` Սասուն Խաչատրյանը նաեւ մի շարք բացահայտումներ արեց «Մարտի 1»-ի թեմայով:
ՀՔԾպետը հայտարարե. «Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Այդ մասին ունենքհստակ ապացույցներ: Այսինքն՝ ինչի՞ մասին է սա խոսում: Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ Քոչարյանն արդեն իսկմտցրել էր արտակարգ դրություն, սակայն որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար:
Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի խոսքը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի: Սա նախաքննությամբ արդեն հիմնավորվել է: Այս նորությունը բավարար էր, որմեր դեմ իսկական որսսկսվեր»:Այս հայտարարությունիցմեկ տարի է անցել, բայց որեւէ բացահայտում դեռեւս չկա:
Ավելին, ՀՔԾ-ն մարտի 1-ին Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրանք էր առաջադրել Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին, եւ նրան կալանավորեցին: Մասնավորապես, փորձագետի եզրակացությամբ պարզվել է, որիրենցկողմից «Մակարով» տեսակի ատրճանակից կատարվել են փորձարարական կրակոցներ, որի արդյունքում նետված գնդակն ու պարկուճը համեմատվել են նախկինում՝ 2008 թվականին տրված փորձագիտական եզրակացությունների հետ:
Մի փորձաքննություն էլ 2018 թվականինէ արվել: Արդյունքում, համեմատվել են դրանց վրա առկա կրման հետքերը, ու համընկումներ չեն հայտնաբերվել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել էր Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը:
Այսինքն` փորձաքննության ներկայացված ատրճանակից կրակոցների արդյունքում ստացված գնդակները իրենց կրման հետքերովորեւէ համընկնում չունեն այն գնդակի հետ, որը հայտնաբերվել է Զաքար Հովհաննիսյանի դիակից: Այս ամենի արդյունքում Գեղամ Պետրոսյանը ազատ արձակվեց:
Իրավապահ համակարգի կուլիսներում, մեր տեղեկություններով, պնդում են, որ մարտի 1-ի սպանություններով որեւէ ապացույց, որեւէ նորություն չկա:
Ինչպե՞ս արդյունքի հասան
Մարտի 1-ի բացահայտման շուրջ իրավապահների շրջանում առաջացած անհանգստությունը այսքանով չի ավարտվում: «Ժողովուրդ» օրաթերթիտեղեկություններով` իրավապահները ներքին խոսակցությունների ժամանակ հայտնել են, որ «Մարտի 1»-ի գործով առաջընթաց եղավ այն բանից հետո , երբՊՆ-ում ղեկավար կազմը փոխեցին, եւ համակարգի մարդիկ համարձակություն ունեցան, ներկայիս ու նախկին ոստիկաններից շատերը առավել համարձակ գտնվեցինունախաքննական մարմնին կարեւորտեղեկություններ հայտնեցին:
Իսկ, ահա, Գլխավոր դատախազությունում, որը նախկինում քննել է մարտի 1-ի գործտ,շատ դատախազներ, որոնք նախկինում առնչվել են այս քրեական գործիհետու շատ մանրամասներ գիտեն, լռում են: Դատախազները ներքինզրույցներում ասելեն, որ հեղափոխությունից հետո ՀՀ Գլխավոր դատախազությունում բան չի փոխվել:
Քնար Մանուկյան