ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետարանը թղթով-թամասով փոխանցել է աշխատավարձերը. Հակոբ Կարապետյանը՝ բողոքի ակցիայի մասնակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանիթեքի աշխատակիցներն արդեն մի քանի ժամ է՝ բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց:

Նշենք, որ աշխատակիցները պահանջում են՝ իրենց մեկ ամսվա աշխատավարձը:

Ցուցարարների հետ հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ասաց, որ Սանիթեքի աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձը քաղաքապետարանը փախանցել է, իսկ թե ինչու աշխատակիցները գումարները չեն ստացել, նա ասաց, որ տեղյակ չէ:

«Քաղաքապետարանը թղթով-թամասով Ձեր բոլորի աշխատավարձերը փոխանցել է»,- ասաց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս