ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրիի ավտոմաքսատան շինարարությունը նոր փուլ է մտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի ավտոմաքսատան շինարարությունը նոր փուլ է մտել: Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքային խումբը հերթական այցն է կատարել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետևելու իրականացվող աշխատանքների ընթացքին:

Էդգար Գևորգյան- ՊԵԿ գլխավոր քարտուղար

Ամբողջությամբ ավարտվել են նաև ուղղաձիգ հատակագծման աշխատանքները, ներտարածքային կոմունիկացիաների տեղադրումը: Ծրագրի իրականացման համար կառավարությունը Պետական եկամուտների կոմիտեին առաջին փուլով հատկացրել է 181 մլն դրամ, երկրորդ փուլով՝ 966 միլիոն դրամ:

Էդգար Գևորգյան- ՊԵԿ գլխավոր քարտուղար

Շինհրապարակում շինարարական աշխատանքները մեծ թափով ընթանում են: Երեկոյան ժամերին տարածքն ապահովված է նաև արտաքին լուսավորությամբ, ուստի շինարարներն աշխատում են մինչև ուշ գիշեր: Եթե ընթացքում անհրաժեշտությունն առաջանա, շինարարությունը կիրականացվի 24-ժամյա աշխատանքային ռեժիմով: Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս