ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ ժողովուրդը պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի. Արաբոյի Մանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ զինվորը զենքը ձեռքին պաշտպանում է խրամատները, իսկ երբ նրա կողքին կանգնում են տարիքով մեծերը դա ամրապնդում է բարոյահոգեպես խրամատում կանգնած զինվորին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում խոսել  է ԵԿՄ վարչութան փոխնախագահ Մանվել Եղիազարյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կկազմակերպվի և կիրականացվի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ ռազմավարական զորավարժություններ, որին առաջին անգամ կմասնակցի նաև Երկրապահ կամավորական միությունը:

Նպատակն է՝ որոշել պետական և տարածքային կառավարման մարմինների, տե­ղա­կան ինք­նա­­­կա­ռա­վար­ման մարմինների և կազմակերպությունների պատրաստությունը և ունակությունը՝ պայմանական իրադրության պայմաններում զինված ուժերը և այլ զորքերը պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի փոխադրման համար անհրաժեշտ պահեստազորայիններով ու տրանսպորտային միջոցներով ապահովելու գործընթացում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս