Մայիսին շրջանառության մեջ դրված նախագիծը հասավ ԱԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության եv գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովում կքննարկվի «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծն ու դրան հարակից փաթեթները: Նշենք, որ այս նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռ մայիսից, սակայն քննարկումը երկու ամսով հետաձգվել էր:

Նշենք, որ օրենսդրական նախագծերի փաթեթներում սահմանվելու են մարզերում պետական կառավարմանը վերաբերվող հարաբերությունները, եւ մարզպետներին վերապահված լիազորությունները: Օրինակ մարզպետին կից գործում է խորհրդակցական մարմին` մարզի խորհուրդ, որի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:

Ընդ որում, մարզպետը մարզի տարածքում Կառավարության տարածքային քաղաքականությունն իրագործում է հետեւյալ հիմնական բնագավառներում` ֆինանսներ, քաղաքաշինություն, տրանսպորտ եւ ճանապարհաշինություն, գյուղատնտեսություն եւ հողօգտագործում, կրթություն. առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, մշակույթ եւ սպորտ, բնապահպանություն, պաշտպանություն, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, տնտեսության զարգացում:




Լրահոս