Սեպտեմբերի 22-ին Վարդենիս քաղաքում օրը տոնական էր։
Ժամը 12:00-ից սկսած քաղաքի Խաղաղության հրապարակից մեկնարկեց տոնական միջոցառում՝ նվիրված Դիադին-Վարդենիս 190 և Վարդենիսյան հերոսամարտի 100-ամյակներին։
Միջոցառմանը ներկա էին հին ու նոր պաշտոնյաները, երևանաբնակ վարդենիսցիները, այդ թվում նախկին քաղաքապետեր Վալոդյա Խլոյանը, Վարդան Բարսեղյանը, մարզպետ Գնել Սանոսյանը, պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանը և այլք։
Զինվորական շքերթի ուղեկցությամբ հյուրերը երթով շարժվեցիՆ դեպի Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգի, որտեղ մատուցվեց մեծարման արարողություն՝ աշխարհահռչակ աստղաֆիզիկոսի ընտանիքի անդամների մասնակցությամբ։
Տոնական օրը շարունակվեց համերգային ծրագրով, իսկ հարակից տարածքում գտնվող տաղավարներում ցուցադրվեցին ձեռագործ աշխատանքներ, գեղանկարներ, ազգային ուտեստներ, որոնք ավելի գեղեցիկ դարձրին օրվա տպավորությունները։
Քաղաքապետ Արամ Մելքոնյանի խոսքով՝ միջոցառումը դրական արձագանք է ստացել բնակչության կողմից։ Վերջինս վստահեցրեց՝ միջոցառումները շարունակական են լինելու։
Օրվա տպավորություններով կիսվեց նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը,
Նախկին քաղաքապետ Վարդան Բարսեղյանը ևս տպավորված էր:
Քաղաքի բնակիչները իրենց գոհունակությունը հայտնեցին նման մտահղացմանը՝ հույս հայտնելով, որ Վարդենիսում միջոցառումները շարունակական են լինելու։