Ինչ հարցեր են քննարկել Արմեն Գրիգորյանն ու Աժ խմբակցությունների ղեկավարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն արդեն սկսել է հանդիպումները խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որի նպատակն է նրանց եւս մասնակից դարձնել ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքներին: Մենք գրել էինք, որ խմբակցությունները դժգոհ են, որ ներառված չեն աշխատանքային խմբի կազմում, եւ խորհուրդը որոշել է հարցն այսպես կարգավորել:

Եվ, ահա, հանդիպմանը ներկա են եղել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ նույն խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քննարկվել է փաստաթղթի նախնական կառուցվածքը,եւ որոշում է կայացվել հետագայում եւս հանդիպել, որի ժամանակ նաեւ խմբակցությունները կներկայացնեն իրենցառաջարկները:




Լրահոս