ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարելի է որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ ստանալ:
Աստղիկ Կիրակոսյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ ստանալու նպատակով հաշվառված, որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի մարզպետարանի աշխատակազմ կամ նախարարություն, իսկ հաշվառված, որդեգրել ցանկացող ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիները եւ օտարերկրացիները՝ կենտրոնական մարմին:
Հաշվառված, որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացին, ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացին եւ օտարերկրացին կարող են ծանոթանալ երեխաների անձնական գործերին նախընտրելի չափանիշներով երեխա ընտրելու համար:
Տրամադրված տեղեկությունների հիման վրա որդեգրման ենթակա երեխային որդեգրելուց հրաժարվելու դեպքում որդեգրել ցանկացող անձը հաշվառումից չի հանվում:
Այն դեպքերում, երբ երեխային որդեգրելու ցանկություն է հայտնել ՀՀ սահմաններից դուրս բնակվող երեխայի խորթ հայրը, խորթ մայրը, նրա ազգականները կամ երբ երեխայի ծնողների եւ որդեգրել ցանկացող անձի միջեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առկա է գրավոր համաձայնություն, որդեգրման նպատակով երեխայի կենտրոնացված հաշվառումից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կենտրոնական մարմին է ուղարկում տվյալ երեխայի անձնական գործի պատճենահանված օրինակը: Այդ դեպքերում որդեգրման ենթակա երեխայի տվյալներն այլ անձանց չեն տրամադրվում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որդեգրել ցանկացող անձի կողմից տվյալ երեխայի որդեգրումից հրաժարվելու դեպքում երեխան հանվում է հաշվառումից:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: