Մի շարք դեղատների տնօրեններ են ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ-ում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երեւանում ապրող մի տղամարդ մայրաքաղաքի տարբեր դեղատներից ձեռք է բերում հոգեմետ դեղահաբեր։ Սեպտեմբերի 19-ին նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց լիրիկա գրառմամբ չորս դեղապատիճ։ Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզեցին, թե տղամարդը՝ որ դեղատներից եւ որքան դրամով է ձեռք բերել հոգեներգործուն դեղահաբերը։

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, ոստիկանության ծառայողները խուզարկություններ կատարեցին Կոմիտասի եւ Արշակունյաց պողոտաներում գտնվող դեղատներից երկուսում՝ հայտնաբերելով համապատասխանաբար 582 եւ 150 հատ լիրիկա տեսակի դեղահաբ։ Ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն կատարեցին նաեւ Երեւանի Քաջազնունու փողոցում գործող դեղատներից մեկում, որտեղից եւս հայտնաբերվեց նույն դեղահաբից 111 հատ։ Դեղատների տնօրենները ձերբակալվել են։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։




Լրահոս