Հարց քաղաքացիներից՝ ո՞ր մարմինն է անձին ուղեգրում բժշկասոցիալական փորձաքննության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.  Ես ուզում եմ իմանալ, թե որ մարմինն է անձին ուղեգրում բժշկասոցիալական փորձաքննության:

Իրինա Խաչատրյան (38 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն է ուղեգրում անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո (իսկ տեւական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաեւ բուժման ընթացքում): (Հիմք` Հայաստանի Հանրապետության կառավարության 02.03.06թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետ): Միաժամանակ հայտնում ենք, որ հաշմանդամության սահմանման, աշխատունակության կորստիտոկոսի սահմանման կամ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետների երկարաձգման նպատակով:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում է անձին հաշմանդամ ճանաչելու` «հաշմանդամ երեխա», կարգավիճակ եւ հաշմանդամության խումբ սահմանելու, հաշմանդամ չճանաչելու, հաշմանդամության ժամկետ, պատճառական կապ, մահվան պատճառական կապ, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելու, հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիր մշակելու եւ հաստատելու, ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետի երկարացման թույլտվություն տալու:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել  [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս