ՖՈՏՈ. Ընտրակեղծարարության հոդվածով 3 տարի դատապարտված ՀՀԿ-ականը Հարավկովկասյան երկաթուղու պաշտոնյա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է՝ ՀՀ ֆինանսների նախարարության հետ դատական քաշքշուկի մեջ գտնվող ռուսական Հարավկովկասյան երկաթուղին բարձր պաշտոն է տվել ՀՀԿ-ական ընտրակեղծարարի:

Այսպես, Արտակ Երեմյանը, Երևանի մետրոպոլիտենում զբաղեցնելով իրավաբանական բաժնի պետի պաշտոնը, 2015թ Սահմանադրական հանրաքվեի ժամանակ հանդիսացել է ընտրական հանձնաժողովներից մեկի նախագահ և թույլ տվել այնպիսի խախտումներ, որ դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:

Այսօր այս քաղաքացին հանդիսանում է Հարավկովկասյան երկաթուղու նախապահանջահայցային և վերահսկողության բաժնի պետը: Այս փաստը հատկապես ուշագրավ է ՀՀ-ՀԿԵ դատական հասունացող անհաշտությունների ֆոնին, երբ վերջիններս դատարանում վիճարկում են ՀՀ ֆիննախի 57 միլիոն դոլարի հասնող ակտը:




Լրահոս