ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բոլորին պիտի դատեն». երևանցիները՝ նախկին պաշտոնյաների ձերբակալությունների մասին. հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում  նախկին պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նոր գործընթաց է սկսվելու: Առաջին ակորդը արդեն տրված է: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը պաշտոնեական լիազորությունները գերազանցելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել:

ArmLur.am-ի տեղեկություններով մեղադրյալի աթոռին են նստելու նաև Ալիկ Սարգսյանը, ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանը եւ ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ և այլ պաշտոնատար անձիք:

Այս մասով ArmLur.am-ը մեր քաղաքացիներից փորձեց հետաքրքրվել, թե ինչպես են վերաբերվում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերին ու ձերբակալություններին, և արդյոք հետևում են երկրում կատարվող իրադարձություններին, թե ոչ:

Մանրամասները՝ ArmLur.am-ը տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս