Մասիսի 63-ամյա բնակչուհին բերման է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 26-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի սուպերմարկետի մոտից բերման են ենթարկել Մասիսի 63-ամյա մի բնակչուհու:

Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, նշված խանութի սրահից գաղտնի հափշտակել է տարբեր տեսակի սննդամթերք և տնտեսական ապրանք:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ նա սեպտեմբերի 23-ին նույն խանութից նույն եղանակով հափշտակել է տարբեր տեսակի սննդամթերք և տնտեսական ապրանք:

Գողոնն առգրավվել է: Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս