ՀԱՐՑ. Ինչպե՞ս է հաշվարկվելու կուտակային բաղադրիչի մասնակցի պետական կենսաթոշակը:
Գուրգեն Մարտիրոսյան (60 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մարտիրոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ կուտակային բաղադրիչի մասնակցի պետական կենսաթոշակի չափը հաշվարկվելու է ընդհանուր հիմունքներով` հաշվի առնելով հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը եւ աշխատանքային ստաժի տեւողությունը: Կուտակային բաղադրիչի մասնակցի (1974 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված անձանց) աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ն ընկած աշխատանքային ստաժը` բացառությամբ կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելու դեպքի:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ՀՀ կառավարությունը չի սահմանում կուտակային կենսաթոշակի չափը, քանի որ կուտակային կենսաթոշակի չափը կախված է եւ վճարվում է միմիայն աշխատանքային գործունեության ընթացքում անձի կուտակած միջոցներից` նպատակային սոցիալական վճարներից եւ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի կառավարումից ստացված եկամուտներից:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: