«Զիբիլիքս» անունը ստացած հայտնի քրեական գործով անջատված մասով քննությունը դեռեւս շարունակվում է, իսկ նախաքննական մարմինը դեռեւս լռում է: Ինչպես հայտնի է,2017թ. Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ օգտին ընտրակաշառք բաժանելու` «Զիբիլիքսի» անունը ստացած հայտնի քրեական գործով մեղադրյալները` ՀՀԿ Արաբկիրի կառույցի ղեկավար Հրայր Անտոնյանն ու եւս 8 հոգի, պատժվեցին 2,5-ական միլիոն դրամ տուգանքով: Միայն թե նկատենք` այս գործը նախկին իշխանությունների օրոք կոծկվել էր եւ վերաբացվեց թավշյա հեղափոխությունից հետո:
Բայց, արի ու տես, պետության դեմ հանցանք կատարելու` ընտրակաշառք բաժանելու համար մեղադրվողները բավականին մեղմ պատժի արժանացան: Նկատենք, որ ՀՔԾ-ում էլ այս գործի անջատված մասով քննություն է ընթանում` պարզելու կազմակերպիչներին, սակայն մինչեւ օրս նախաքննական մարմինը լռում է, եւ արդեն 7 ամիս է անցել ու այդպես էլ չի հրապարակվում՝ ի վերջո իրավապահները այս իրավիճակի կազմակերպիչներին բացահայտեցին, թե գործը մտել է փակուղի: