Եվրոպա Լիգայի խմբային փուլի «Դյուդելանժ» – «Քարաբաղ» խաղի ընթացքում խաղադաշտում է հայտնվել Արցախի դրոշը, որը պատճառ է հանդիսացել, որ մրցավարը դադարեցնի հանդիպման ընթացքը: Քիչ հետո խաղը վերսկսվել է:
Ակցիան կազմակերպել է ՖԱՖ-ը: Նրանք նաեւ հանդես են եկել հայտարարությամբ. «Ակցիան իրականացրեցին մեր տղերքը Բելգիայից՝ Սպարտակի գլխավորությամբ »:
Տեսանյութի մեջ երեւում է նաեւ, որ «Քարաբաղի» ֆուտբոլիստը գնդակով ցանկանում է հարվածել դրոշին, սակայն հարվածը մեղմ ասած շեղ է ստացվում:
Հիշեցնենք, որ այս խաղում ադրբեջանական ակումբը կարողացավ հաղթանակի հասնել 4:1 հաշվով:
Էդմոն Մարտիրոսյան