ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲՀԿ-ական պատգամավորը չի բացառում` Հրայր Թովմասյանի հարցով կարող են քայլերի դիմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հետ զրուցել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնության և այլ հարցերի մասին:

Մեր այն հարցին, թե հնարավոր է «Իմ քայլի» նախաձեռնությունը ԲՀԿ-ն ինքը նախաձեռնի, Շաքե Իսայանն ասաց. «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որևէ կաշկանդվածություն չունի նմանատիպ նախաձեռնություն իրականացնելու, բայց այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր այսպիսի նախաձեռնություն սկսելուց առաջ պետք է հիմնավորված և փաստերով լինեն բոլոր իրավական դրույթները, և պետք է պահվեն բոլոր ժամկետները:

Բնականաբար այլևս այս դրույթներով Բարգավաճ Հայաստան խմբակցությունը չի կարող նախաձեռնություն սկսել, քանի որ արդեն իսկ դրա ժամկետները բաց են թողնված, սակայն մեկ այլ հանգամանքի դեպքում, ես բոլորովին չեմ բացառում, որ հնարավոր է այդպիսի տարբերակ, բայց քանի դեռ չկա այդպիսի իրավիճակ ես չեմ կարող գործողություններից առաջ ընկնել»:

Մանրամասերը՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս