Անասնահամաճարակային իրավիճակը` պատասխանատուների ուշադրության թիրախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի անասնահամաճարակային իրավիճակը պատասխանատուների ուշադրության թիրախում է: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի նախաձեռնությամբ` երեկ մարզպետարանում կազմակերպվել էր հանդիպում-խորհրդակցություն Շիրակի մարզի համայնքային անասնաբույժների եւ սպանդանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների հետ: Հաշվի առնելով բրուցելոզի նկատմամբ ստուգումների կատարման միջոցառումների որոշակի թերացումները` Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հորդորել է առավել պատասխանատվությամբ վերաբերվել պատվաստումների պլանավորման ու բրուցելոզի նկատմամբ ստուգումների կատարման ընթացքին, չուշացնել դրանք:

Հանդիպման ընթացքում բարձրացվել են նաեւ անասնաբուժական անհրաժեշտ միջոցներով, մասնավորապես` ախտահանիչ նյութերով, արտահագուստով, թերմո ճամպրուկներով եւ այլ անհրաժեշտ գործիքներով անասնաբույժների ապահովվածության, ինչպես նաեւ ՍԱՏՄ տեսուչների, մարզի համաճարակաբանների, մարզային կառույցների հետ համագործակցության հստակ համակարգի բացակայության հարցերը: Անասնաբույժները խոսել են նաեւ իրենց համար կենսական նշանակություն ունեցող աշխատավարձերի բարձրացման խնդրի մասին, ինչի հետ կապված համայնքների ղեկավարները կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկեն:




Լրահոս